Կգա՞ Օբաման Հայաստան, և նրան 1 ելույթի համար 400-800 հազ դոլա՞ր կվճարեն. «Հրապարակ»-

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես, որին հրավիրված են լինելու այս ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ:

Այս պահին կազմակերպիչները բանակցություններ են վարում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, ում մեկօրյա այցի և 30 րոպեանոց ելույթի համար պատրաստվում են վճարել մի քանի հարյուր հազար դոլար:

Սովորաբար Օբաման մեկ ելույթի համար գանձում է 400-800 հազար դոլար: Թե որքան կպահանջի այս անգամ, կերևա բանակցությունների արդյունքում»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում