Պարզվում է՝ Հայաստանից «Պոբեդաի» դուրս գալու պատճառը Տաթևիկ Ռևազյանի որոշումն է.«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

«Հրապարակ»-ը գրում է.  «Պարզվում է՝ Հայաստանից «Պոբեդա» ավիաընկերության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է:  Հիշեցնենք. հրապարակված պատճառն այն է, որ ինքնաթիռներն ավիակերոսինը պարբերաբար լիարժեք քանակով չեն ստացել: Իրականում պատճառները մի քանիսն են, բայց ամենակարևորն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի:

ժամանակին որոշում էր կայացվել, որ «Պոբեդան» գա Գյումրի, քանի որ դա լրացուցիչ խթան կհանդիսանա Գյումրիի զարգացման համար: Հիմա «Պոբեդայի» համար անհասկանալի է, թե ինչու պետք է իրենք թռչեն Գյումրի, իսկ, ասենք, «Wizz Air»-ը գա Երևան:

Հետևաբար, հաշվի առնելով մրցակցային անհավասար պայմաններն ու քաղավիացիայի ղեկավարի կողմնակալ քաղաքականությունը՝ ավիաընկերությունը որոշել է հեռանալ Գյումրիից և առհասարակ՝ Հայաստանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում