Լոռու մարզի Շնող գյուղում այրվել է անասնագոմի տանիքը և անասնակերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

Օգոստոսի 13-ին, ժամը 00:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շնող գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմի տանիք և պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:00-ին, մարվել՝ 04:03-ին:

Ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքը` 60 քմ և տանիքում պահեստավորած 120 հակ անասնակեր: