Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Սյունիքի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

գազ_0

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 շենքի, ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթբեկ և Լեռնագործներ թաղամասերի գազամատակարարումը:

Ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 1ա շենքի թիվ 1-ին, 2-րդ, 3-րդ մուտքերի գազամատակարարումը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news