Աշխարհում կարմրուկով հիվանդության դեպքերը կտրուկ աճել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

կարմրուկ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է կարմրուկով հիվանդության դեպքերի կտրուկ աճի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ հունվարի սկզբից մինչև հուլիսի վերջը աշխարհում գրանցվել են մոտ 365 հազար կարմրուկով հիվանդներ:

Նշվում է, որ այս տվյալները երեք անգամ գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները:

Հիվանդությունների ամենամեծ թիվը գրանցվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մադագասկարում և Ուկրաինայում:

Կարմրուկի բռնկումներ են գրանցվել նաև Անգոլայում, Կամերունում, Չադում, Ղազախստանում, Նիգերիայում: