Unibank

Unibank Mobile

Լևոն Արոնյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

ԱՄՆ-ում ավարտվել է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլը՝ Սենթ Լուիսի մրցաշարը: Օգոստոսի 10-12-ը կայացել է արագ շախմատի մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը դարձել է հաղթող:

Արոնյանը 18 հնարավորից վաստակել է 13 միավոր և Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ կիսել է առաջին հորիզոնականը:

Վերջին երեք պարտիաներում Արոնյանը հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային, պարտվել Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Ռապորտին, ապա ոչ-ոքի խաղացել Չինաստանի ներկայացուցիչ Յու Յանգիի հետ։

Հավելենք, որ օգոստոսի 13-15-ը կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը, որը բաղկացած է 18 տուրից։

   

 

Տեսանյութեր

Live

Լրահոս