Աթամբաևին մեղադրում են Ղրղզստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

Ղրղզստանի ԱԱ պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օպումբաեւը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Աթամբաեւը արյան կարիք ուներ, ես սա հրապարակայնորեն եմ հայտարարում: Նրան արյուն էր անհրաժեշտ պետական հեղաշրջում կատարելու համար»,- մամուլի ասուլիսում ասել է Օպումբաեւը և հավաստիացրել, որ պետության նախկին ղեկավարը պատրաստվում էր իր նստավայրում բախումների. նրա տանը հայտնաբերվել է զենքի մի ամբողջ պահեստ: Աթամբաեւի տան երրորդ հարկը ամրացված էր ինչպես զինվորական բունկեր:

Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողությունը մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակոցներ էին արաձակել: Նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել: Աթամբաեւի կողմնակիցները պատանդ էին վերցրել 6 հատուկջոկատայինի: Հաջոդ օրը կողմնակիցների եւ ուժայինների միջեւ բախումները վերականգնվել էին եւ շարունակվել մինչեւ առավոտ, չնայած ինքը՝ նախկին նախագահը հանձնվել էր ուժայիններին: Հատուկ գործողության հետեւանքով, առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 136 մարդ: Զոհվել է մեկ հատուկջոկատային: