Աթամբաևը մեղադրվում է մարդասպանության և այլ`ծանր հանցագործությունների մեջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

Աթամբաև

Ղրղզստանի օպերատիվ-հետախուզական գործունեության վերահսկման և հետաքննության գլխավոր դատախազության վարչությունը հայտարարել է, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է մարդասպանության և այլ` առանձնապես ծանր հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Նրանք նշել են, որ Աթամբաևը ծանուցումներ է ստացել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մասին, ինչպիսիք են զանգվածային անկարգություններ կազմակերպելը, սպանությունը, սպանության փորձը, պատանդառությունը և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելը: Ղրղզստանի օրենքների համաձայն՝ Աթամբաևին կարող է սպառնալ ցմահ բանտարկություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրղզստանի նախկին նախագահը մեղադրվում է մի շարք հանցագործություններում: Նախկին նախագահը հանձնվել էր իրավապահներին օգոստոսի 8-ին՝ նրա կեցավայրի գրոհի ժամանակ։ Նրան փորձել էին ձերբակալել դեռևս օգոստոսի 7-ին: