Առաջին անգամ ենք գրավում 1-ին տեղը միջազգային բանակային մրցույթներում. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

ա

Միջազգային բանակային «Խաղաղության մարտիկ» մրցույթում Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը:

Այսօր Դիլիջանում մեկնարկած «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ամփոփելով  արդյունքներն ասաց: «Սա մեզ համար մեծ հաջողություն է, քանի որ առաջին անգամ ենք գրավում 1-ին տեղը միջազգային բանակային մրցույթներում»,- և հավելեց, որ մրցումների մասնակիցները հնարավորություն են ունեցել ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու ավանդույթներին։

Նշենք, որ «Խաղաղության մարտիկ» մրցումներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվել են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը չափել են ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: