Մեսին ցանկություն է հայտնել, որ Նեյմարը հետ վերադառնա «Բարսելոնա»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

Մեսի

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ցանկանում է, որպեսզի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վերադառնա «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մեսին զանգահարել է Նեյմարին և հորդորել բրազիլացի հարձակվողին ոչ մի դեպքում բանակցություններ չսկսել «Ռեալի» հետ և սպասել «Բարսելոնայի» քայլերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նեյմարը կապ էր հաստատել Մեսիի հետ և խնդրել արգենտինացուն միջամտել բանակցություններին: 

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին: