Տրակտոր է այրվել Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

Օգոստոսի 13-ին, ժամը 11:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվում է տրակտոր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:14-ին։ Ամբողջությամբ այրվել է «Same 603» մակնիշի տրակտորը: