ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ հայցադիմումի՝ հայցվոր Գևորգ Գրիգորյանի ներկայացուցչի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ 07.05.2019 թվականին ֆեյսբուքյան անձնական էջի ուղիղ եթերի ժամանակ զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու պարտավորեցման պահանջների մասին:
Հիշեցնեն, որ ուղիղ եթերի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատվաստումների դեմ ելույթ ունեցողներին անվանել է «շահադիտական նպատակներով մեր ազգաբնակչության առողջությունը վտանգի տակ դնողներ»:
Ըստ «Դատածեքս»-ի` Թորոսյանի դեմ հայցը հետ է վերադարձվել դրանում առկա որոշ սխալներ շտկելու պատճառով: