«Ժամացույցի պես վճարել ենք «Սանիթեք»-ին»․ Փաշինյանի և Մարությանի քննարկումը՝ ուղիղ եթերում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Քննարկման թեման աղբահանությունն է։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է աղբահանություն իրականացնող «Սանիտեք» ընկերության գործունեությունից, փորձել հասկանալ՝ ինչո՞ւ պայմանագրային պարտավորությունները չեն իրականացվում։ Հայկ Մարությանն ասել է, որ ընկերությունն իր պայմանագրային պարտավորությունները չի իրականացնում հատկապես քաղաքական գործընթացներից հետո, ապա նշել, որ եթե երկրում իշխանություն է փոխվել, ապա, ըստ տրամաբանության, մասնավոր համակարգի գործունեության վրա դա ազդել չի կարող։

Հարցին՝ իսկ քաղաքապետարանն իր պարտավորությունները ճշգրիտ կատարե՞լ է, Մարությանը պատասխանել է. «Քաղաքապետի միակ պարտավորությունը գումարը տալն է, մենք ժամացույցի պես վճարել ենք գումարը։ Էնպես չի, որ գումարը չկա, բյուջեով մի կողմ է դրված ու ժամացույցի պես փոխանցվում է։ Իսկ ընկերությանը մնում է միայն իր աշխատանքը ճշգրիտ կատարելը»։

Վարչապետի հարցին՝ այդ պարագայում ինչո՞ւ ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները, քաղաքապետն նշել է, որ ընկերության տեխնիկան մաշված է, քանդված։ Ավելին, ըստ քաղաքապետի, ընկերությունը պարտավորվել է Երևանում տեղադրել 16000 մետաղական աղբաման, մինչդեռ հիմա շուրջ 100-ն է մետաղական, իսկ ընդհանուր առմամբ կա շուրջ 5000 աղբաման։

Աղբամանում, ըստ պայմանագրի, 80 տոկոսից ավելի լցվածություն չպետք է լինի և, եթե աղբը 80 տոկոս լցված է, ապա պետք է հավաքվի, եթե չհավաքվեց, համարվում է, որ աշխատանքը կատարված չի համարվում։ Այդ դեպքում քաղաքապետարանը զգուշացնում է ընկերությանը, և եթե դարձյալ չի կատարվում, ապա տուգանում է նրան։

«Նման զգուշացումներից հետո տուգանել ենք ընկերությանը, բայց մեզ ասում են, որ դա անհիմն է ու մեզ դրա համար դատի են տվել՝ ասելով, որ դա է ազդել իրենց աշխատանքի վրա։

Բոլոր արգումենտները, որ բերում են, անհասկանալի են։ Նրանք ասում են՝ տուգանքներն անհիմն են, իսկ ես ասում եմ, որ 1 մլն բնակիչ ամեն օր դուրս է գալիս ու տեսնում է, որ այդ տուգանքը հիմնավոր է, որովհետև 3 տոկոս տուգանքը նվազագույնն է, ինչ քաղաքապետարանն անում է։ Ես ուզում եմ բացել չակերտները, ասեմ՝ որպեսզի նրանք չմահանան, մենք չենք գնում կոպիտ, կտրուկ գործողությունների», - ասել է քաղաքապետը։

Առավել մանրամասն՝ այստեղ։