Ադրբեջանում հայտնված հայ զինվորի մասին տեղեկացվել են Արցախի «Կարմիր խաչը», ԵԱՀԿ գրասենյակը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

զինվոր

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել։ Գրառումը՝ ստորև․

«Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Հարցի վերաբերյալ տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը»: