Ծեծկռտուք՝ «Շառլոտ» կաբարե-ակումբում. բերման են ենթարկվել սրահի աշխատակիցներ ու տնօրենը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ» կաբարե-ակումբում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով բերման են ենթարկվել ակումբի սրահի պատասխանատուները եւ ակումբի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեկ ժամը 02։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբն «աջից 9-րդ կողի կոտրվածք» եւ «ճակատի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշումներով իրենց մոտ էտեղափոխել 2 քաղաքացու։ 

Վիրավորները Զովունի գյուղի բնակիչներ՝ 30-ամյա Արտակ Ա-ն է եւ 26-ամյա Առաքել Ա-ն։ Նրանք վնասվածքները ստացել են Բաղրամյան պողոտայում։ Նույն օրը, ժամը 00։45-ի սահմաններում Արտակ եւ Առաքել Ա-երին ծեծի են ենթարկել Երեւան քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Արտեմ Մ-ն, 39-ամյա Սպարտակ Ս-ն եւ 28-ամյա Արսեն Բ-ն։

Նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ» կաբարե-ակումբում։ Կասկածյալներից Արտեմ Մ-ն եւ Սպարտակ Ս-ն նշվաշ ակումբի սրահի պատասխանատուներն են, Արսեն Բ-ն նշված ակումբի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։   

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news