Հայկ Մարությանը պրոֆեսիոնալ դերասան է․ Ռուսլան Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

ռուսլան բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքային հանդիպմանը՝ ուղիղ եթերում։

Ռուսլան Բաղդասարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հավատացնում եմ բոլորին ՝ Հայկ Մարությանը պրոֆեսիոնալ դերասան է ,և վարչապետի հետ ուղիղ եթերի ժամանակ մի բան նկատեցի. քաղաքապետը երկար-բարակ պատմում էր "Սանիթեք"-ի հետ ունեցած բանակցությունների մասին վարչապետը հարցրեց արդյոք գրավոր հիմքեր կան այդ ամենին ու ստացավ բացասական պատասխան։ Վարչապետն էլ է հասկացել, որ կարող է քաղաքապետը խաբում է։ Իսկ ներքևի նկարներում իդեալական Դավթաշենը հենց հիմա»։

67914922_2313443215371183_6158046520420597760_o