«Սանիթեքի» պայմանագիրը ամեն պահի կարող ենք լուծարել․ եկե՛ք, աշխատե՛ք, 8 տարի կա․ Մարության

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Երևանի քաղաքապետարանը չի կարող և՛ «Սանիթեքի» ամսական գումարը տալ, և՛ ծախսեր անել՝ աղբահանություն իրականացնելու համար։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերի աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ 

«Մենք մեր կատարած աշխատանքի ծախսի չափով գումարը պահում ենք։ Մեր իրավաբանական թիմը վստահ ասում է՝ ամեն պահի կարող ենք լուծարել «Սանիթեքի» հետ ունեցած պայմանագիրը։ Ես զարմանում եմ․ ամեն ընկերություն կերազեր ունենալ նման մենաշնորհային 12 տարվա պայմանագիր։ Եկե՛ք․ աշխատե՛ք, դեռ 8 տարի կա»,-ասաց նա։

Հայկ Մարությանը հորդորեց «Սանիթեքին» պարզապաես հասկանալ՝ ուզում են Երևանի աղբահանությամբ զբաղվե՞լ, թե՞՝ ոչ։

«Մենք թույլ չենք տալու էսպես աշխատել, ի վերջո հարցը կլուծենք։ Բանը հասել է նրան, որ ես արդեն կասկածում եմ՝ իրենք ձգձգում են, չեն աշխատում, որ ամսական գումար վերցնեն մեզնից»,-ասաց Մարությանը։

սանիթեք