Ղրղզստանում Աթամբաևի ձերբակալությունից հետո աշխատանքից ազատել են ՆԳ փոխնախարարին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

1

Ղրղզստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը հրամանագիր է ստորագրել ՆԳ փոխնախարար Կուրսամ Ասանովի ազատման մասին։ Պատճառը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալության շուրջ իրադարձությունների ծառայողական հետաքննության արդյունքներն են։

«Ղրղզական ոստիկանության շահերի դավաճանության և վստահության կորստի համար ծառայողական հետաքննության արդյունքներով առաջարկ է արվել զբաղեցված պաշտոնից ՆԳ փոխնարարին ազատելու մասին», - նշվում է հաղորդագրությունում: