Հին սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների կթարմեցվեն․կառաջանան կապի ժամանակավոր խափանումներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

հդմ

ՀՀ պետական եկամուտների կոմիտից տեղեկացնում են, որ օգոստոսի 13-ին ժամը՝ 17։00-ից 23։00-ն ընկած ժամանակահատվածում կապի և տեխնիկական պայմանների բարելավման նպատակով կատարվելու են հին սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների սերվերի թարմացման աշխատանքներ: Այս մասին հայտարարում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Միաժամանակ` ՊԵԿ-ը տեղեկացնում է տնտեսվարող սուբյեկտներին, որ կատարվելիք աշխատանքների արդյունքում նշված ժամանակահատվածում հնարավոր է առաջանան կապի ժամանակավոր խափանումներ:

Տեսանյութեր

Live

Լրահոս