Համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Շարմազանով

ՀՀԿ Խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ըստ Փաշինյանի` ներդրումների բացակայության համար ոչ թե ինքն ա պատասխանատու, այլ մենք` նախկիններս:

Քաղաքն աղբի մեջ կորում ա էլի, ոչ թե ինքն ու իր ապաշնորհ թիմն ա մեղավոր, այլ «Սանիթեքը», կախարդական փայտիկի կոտրվելու համար սևազգեստներն են պատասխանատու, ինքը կապ չունի: Աշխատատեղերի կրճատման ու արտագաղթի շարունակման հետ էլ ինքը կապ չունի, դրանում էլ դավադիր ուժերն են մեղավոր:

ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի համար ոչ թե իր նշանակած ԱԺ-ն է մեղավոր, այլ նախկին խորհրդարանը:

Իսկ չե՞ք ասի օտարերկրյա գործակալների չբացահայտման, մարդկանց խաբելու, քաղաքական բանտարկյալների առկայության, ՍԴ դատավորներին բացահայտ կաշառելու, կառավարման համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու...»։