ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Շոյգուի օդանավին. Սու-27 կործանիչները հետ են մղել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

«Russia Today»-ը տեղեկացնում է, որ ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով թռչելիս, սակայն ռուս նախարարի ինքնաթիռն ուղեկցող Սու-27 կործանիչների օդաչուները թույլ չեն տվել՝ հետ մղելով այն:

Հաղորդվում է, որ Շոյգուի ինքնաթիռը, որում գտնվել է նախարարը, Կալինինգրադից ուղևորվում էր Մոսկվա՝ Բալթյան նավատորմի ծովային ավիացիայի երկու կործանիչների ուղեկցությամբ: