Կորնել Իոնեսկուինի հետ Ավինյանը կարևորել է գիտատեխնիկական համագործակցության զարգացումը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

.

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 13-ին ընդունել է Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին: Այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հավելելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռումինիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կորնել Իոնեսկուն նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացման համար։

« Գոհունակությամբ արձանագրել ենք անցած տարի երկու երկրների միջև  առևտրաշրջանառության ծավալների աճը: Միաժամանակ նշել ենք, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և անհրաժեշտ է ակտիվ աշխատանքներ տանել այն իրացնելու համար: Այս համատեքստում կարևորվել է հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

Առանձին անդրադարձ ենք կատարել համեմատաբար վերջերս բացված  Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթին, որը մեծ դեր կարող է խաղալ գործարար կապերի և զբոսաշրջության ակտիվացման գործում:

Ընդգծել ենք նաև  Ռումինիայի հայ համայնքի ունեցած դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում»,- գրել է Ավինյանը: