Քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի գործունեությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հետագա գործունեությանը և, մասնավորապես, վերջերս գործարկված ցիկլոտրոնի՝ արագացուցչի կիրառմանը վերաբերող հարցեր:

Մտքերի փոխանակությունը ծավալվել է արագացուցչի՝ գիտական, հետազոտական, առողջապահական, տնտեսական, տեխնոլոգիական նպատակներով կիրառման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում արծարծվել են նշված բաղադրիչներով շղթայի ստեղծման տարբերակներին, ներդրումային և ենթակառուցվածքային հնարավորություններին առնչվող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ պետք է համալիր լուծում մշակել, որը կներառի գիտահետազոտական, առողջապահական, տեխնոլոգիական, տնտեսական բաղադրիչների զարգացումը և եկամուտների գեներացումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները այս տրամաբանության ներքո և երկամսյա ժամկետում ներկայացնել արդյունավետ մոդելների տարբերակներ: