Սամվել Բաբայանն Արցախում բավականին սուր իրավիճակ կարող է ստեղծել. Արման Մելիքյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

«Չնայած շատ շուտ է դեռ, բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ Արցախում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է արդեն, և գործող արտգործնախարար Մայիս Մայիլյանի հայտարարությունն առ այն, որ նա չի բացառում իր մասնակցությունը ևս առաջիկա նախագահական  ընտրապայքարին, հենց այս համատեսքտում եմ դիտարկում»: Այդ մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Խոսելով ընդհանուր Արցախյան ներքաղաքական կյանքի հնարավոր զարգացումներից՝ բանախոսը նշել է, որ չի բացառվում՝ սրացումներ և վտանգավոր սրացումներ լինեն, հաշվի առնելով նաև թեկնածուների բացահայտ հայտարարություններն այդ մասին:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա վիճակին, հնարավոր զարգացումներին, ինչպես նաև Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած ուշագրավ շեշտադրումներին:

Մանրամասները՝ տեսանյութում: