Գեղարքունիքի մարզում ВАЗ 2105-ը բախվել է երկաթե պատնեշին և հայտնվել ձորակում.կան տուժածներ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

.

Օգոստոսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Վասիլ Խ.-ն իր վարած ВАЗ 2105 մակնիշի 36 DV 368 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին և հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 30-ամյա Անուշ Բ.-ն, 3-ամյա Սիրանուշ Հ.-ն, 2-ամսական Բորիս Հ.-ն, 59-ամյա Սիլվա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: