Հոնկոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

.

Հոնկոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ:

Հոնկոնգի միջազգային օդանավակայանում այսօր կրկին հարյուրավոր չվերթեր են հետաձգվել:

Արդեն 10 շաբաթ շարունակ Հոնկոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի փոփոխությունների դեմ, ինչն, ըստ նրանց, Հոնկոնգին զրկում է ինքնավարությունից: