ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան աննախադեպ գործընկերության ճանապարհին են Brexit-ից հետո. Բոլթոն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

.

Այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել Է, որ Վաշինգտոնը եւ Լոնդոնն «աննախադեպ գործընկերության» ճանապարհին են Brexit-ից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկ ես հիանալի հանդիպում ունեցա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորջ Ջոնսոնի հետ: Մենք քննարկեցինք առեւտրի, անվտանգության խնդիրները եւ մեր երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորություններն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան գտնվում են աննախադեպ գործընկերության ճանապարհին»,- օգոստոսի 13-ին գրել Է նախագահի օգնականը Twitter-ում:
Օգոստոսի 12-ին Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը հայտնել Էր, որ Ջոնսոնթը Բոլթոնի հետ քննարկել Է երկկողմ «առեւտրական հարաբերությունները, Brexit-ի եւ անվտանգության հարցերը»:
Երկուշաբթի Բոլթոնը հայտնել Է, որ հանդիպում Է ունեցել Ջոնսոնի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկ Սեդվիլի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ ռազմավարական հարցերով խորհրդական Էդվարդ Լիսթեռի հետ:
Այդ նույն օրը Բոլթոնը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պաշտպանում Է առանց Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու սցենարը, եթե բրիտանական կառավարությունը որոշի գնալ դրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: