Երևանի և Հրազդանի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 14-ին կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

գազ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 09.00-ից մինչեւ ժամը 19.00-ն կդադարեցվի Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան-Արաբկիր-Գրիբոյեդով-Ազատության փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 10.00-ից մինչեւ ժամը 15.00-ն՝ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի թիվ 1ա շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մուտքերի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news