Վթար՝ Կապան-Գորիս ավտոճանապարհին. կա մեկ տուժած

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

վթար

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 00:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ,  կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 25-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Ս., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news