ԵՐԵՎԱՆ , ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը: Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նշենք, որ երեկ ձերբակալվել էին նաև «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը և նույն ՍՊԸ-ին ծառայություններ մատուցած «Էլիպս» ընկերության հաշվապահը։