Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին ավտոմեքենա է նվիրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

68540412_1301949719967565_2906006135540547584_n

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արցախից՝ կից հետևյալ գրառումն անելով.

«Հասանք Արցախ:

Տուն առ տուն այցելելու ենք Արցախում բնակվող մեր վիրավոր տղաներին, ու փորձելու ենք փոխել նրանց կյանքի որակը ևս:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին է նվիրել այս նոր ավտոմեքենան:

Մեր աշխատակիցներին բարի ճանապարհ եմ մաղթում Արցախում, և խոստանում՝ շուտով է՛լ ավելի լավ լուր կլսեք:

Սա մեր նոր նախագծի սկիզբն է»: