Ուժեղացված ծառայություն՝ Գեղարքունիքում. բերման է ենթարկվել 22 անձ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Օգոստոսի 11-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Վադենիսի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի և Սևանի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն: Ներգրավված էին հարյուրավոր ոստիկաններ:
Նպատակը՝ հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:

Կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին և բերվեցին 22 անձինք, որոնցից 9-ը նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված:

Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: 

Ուժեղացված ծառայությունները շարունակական են:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news