Ով կընտրվի, մենք այդ մարդու հետ կաշխատենք․ Մարուքյանը՝ Արցախում ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

բակո

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իրենց դիրքորոշումը Արցախում սպասվող նախագահական ընտրությունների մասին:

«Ով կընտրվի, մենք այդ մարդու հետ կաշխատենք: Ով լինի Արցախի Հանրապետության նախագահը, ես կզանգեմ, կշնորհավորեմ, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոնց որ այսօր նախագահ Բակո Սահակյանի հետ է հարաբերվում, կհարաբերվենք այդ մարդու հետ»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։