Վթար՝ Քասախ գյուղի մոտ. վիրավորներից մեկը 4-ամյա երեխա է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

վթար

Օգոստոսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմանում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում «Հուր» ռեստորանահյուրանոցայիյն համալիրի դիմաց բախվել են Mercedes և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել «Հուր» ռեստորանահյուրանոցային համալիրի աշխատակիցները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, իսկ վիրավորներից մեկը 4 տարեկան աղջիկ է։