Վստահ եմ՝ այդ պահը կգա․ ԱԳ նախարարը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

«Այս շրջանում երկխոսությունը ՀՀ և Ամերիկայի միջև ակտիվ է եղել: Երկխոսության շարունականությունը և մակարդակը սկզբունքորեն մեզ համար բավարար է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հարցին՝ սեպտեմբերին վարչապետի այցի շրջանակում նախատեսվա՞ծ է հանդիպում ԱՄՆ նախագահի հետ՝ ԱԳ նախարարը պատասխանեց.

«Վստահ եմ՝ այդ պահը կգա, բայց նույնիսկ ներկայիս դինամիկային, եթե գնահատական տանք, տեսնենք, թե ինչ մակարդակներում են եղել հանդիպումները և ինչ հաճախականությամբ, ապա որևէ դեֆիցիտ քաղաքական երկխսության առումով այս տարվա ընթացում ԱՄՆ հետ չենք ունեցել»: