Սպիտակ տան Facebook-ի էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում օգտագործվել է ազգային արժույթների պատկերներով լուսանկարների կոլաժ:

Լուսանկարում պատկերված են ամերիկյան դոլար, չինական յուան և հայկական դրամ՝ ներքևի աջ անկյունում։ Լուսանկարում դրամի առկայությունը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցի հայ օգտատերերի շրջանում:

«Մի տեսակ չգիտեմ ինչ զգալ, երբ Սպիտակ տան պաշտոնական էջը հրապարակում է նյութ, որի նկարում դոլար է, յուան ու հայկական` շրջանառությունից դուրս եկած 100 դրամ: Ձեր առևտրային պատերազմներին մեր դրամը չխառնե՛ք»,- գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: