Դանակահարություն՝ Ադոնցի փողոցում․ դանակահարողը Հերցենի փողոցի 23-ամյա մի բնակիչ էր

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Օգոստոսի 9-ին՝ ժամը 23։30-ի սահմանում, «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 32-ամյա մի տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել:

Ըստ նախնական տվյալների՝ նրան Ադոնցի փողոցում դանակահարել էին: 
Հիվանդանոց մեկնած իրավապահներին տուժողի հետ ցրուցել չհաջողվեց. վիրահատում էին: Անհրաժեշտ էր պարզել, թե Ադոնցի փողոցում ինչ էր կատարվել, ով էր դանակահարողը: 

Քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին և օպերատիվ հարցումների արդյուքնում դեպքից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ մեքենայի առուվաճառքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Երևանի Հերցենի փողոցի 23-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 10-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արաբկիրի բաժին: Եվ տվեց ոչ միայն խոստովանական բացատրություն, այլև դանակը, որով տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել;

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: