ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Օգոստոսի 12-ին առանձնապես խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք պատուհանի երկաթյա ճաղավանդակը հատուկ տեխնիկայով կտրելու միջոցով մտել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, հնաոճ իրեր, խոշոր չափի գումար, տանտերերի անվամբ օրինական գրանցված զենքեր, թնակարժեք խմիչքներ և այլ իրեր։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ նշված տունը հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն «Սիբիր Գագոյի» տունն է, որոնք այս օրերին Ռուսաստանի Դաշնությունում է։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։