Unibank

Unibank Mobile

Ամուր հիմք ունենք հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

default (4)

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում դեսպան Ուռիոլաբեիտիան ներկայացրել է Հայաստանում իր աշխատանքի արդյունքները կրթության եւ մշակույթի ոլորտներում, մասնավորապես, Հայաստանի ուսումնական հաստատություններում իսպաներենի դասավանդման ու լեզվի իմացությունը ստուգող միջազգային քննությունների անցկացման, մասնագետների վերապատրաստման եւ փոխայցերի, գրքերի թարգմանության, Հայաստանում արգենտինական տանգոյի փառատոնի, արգենտինական մշակույթի կենտրոնների ստեղծման եւ այլ ուղղությունների վերաբերյալ։

Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մեր երկրում դեսպանի կատարած աշխատանքը տպավորիչ է. «Շնորհակալ ենք Ձեր կատարած աշխատանքի համար, վստահ եմ, որ Ձեր շնորհիվ ամուր հիմք ենք ունենալու երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու համար»,-ասել է նախարարը։

Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, ի թիվս երկու երկրների միջեւ առկա համագործակցության բազմաթիվ ուղղությունների, առանձնացրել է ներառական կրթության ոլորտում արգենտինական փորձի կիրառման հնարավորությունը, ինչպես նաեւ հայաստանցի երիտասարդների համար Արգենտինայում կրթություն ստանալու կամ աշխատելու նպատակով ծրագրերի իրականացումը։

«Մենք շատ ենք կարեւորում մշակույթն ու կրթությունը՝ որպես մեր երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու կարեւոր գործիք։ Մենք ունենք այդ գործիքները եւ կարող ենք շատ ավելին անել»,-նշել է դեսպանը։

Հանդիպման հավարտին դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրել է Երեւանում «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»-ի բացման արարողությանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս