«Իրան ամեն ինչ անօրինական է թվում, իրա գործն ա»․Վանաձորի նախկին քաղաքապետը՝ մարզպետի մասին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

«Անօրինական ոչինչ չի եղել»,-24News-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝ անդրադառնալով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ ֆեյսբուքյան էջի՝ «Լոռիում հողերի ու շինությունների մասին բացահայտումները շարունակվում են» վերտառությամբ գրառմանը։

«Իրան ամեն ինչ անօրինական է թվում, էդ իրա գործն ա,  յուրաքանչյուր մարդ իր ձևով է մտածում, ես ոչինչ չունեմ ասելու»,-ասաց Սամվել Դարբինյանը և անջատեց հեռախոսը։

Ավելի վաղ գրել էինք, որ Լոռու մարզպետն այսօր Վանաձորի մշակույթի տունը և օժանդակ շինությունները վաճառելու մասին 2004 թվականի փաստաթուղթ էր հրապարակել և գրառում արել: 

«Էռնեստ Գևորգյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու՝ Տիգրան Պապանյանի փեսան է: Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում որպես քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ:

Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են: Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը ետ ենք վերադարձնելու, պարոնա՛յք: Այլընտրանք չկա. կա՛մ կամովին, կա՛մ օրենքի ուժով:

Սիրելի՛ լոռեցիներ, մարզում առկա նմանատիպ խնդիրներով զբաղվելու եմ շարունակաբար ու հետևողականորեն: Նմանատիպ բոլոր փաստերը հերթականությամբ ներկայացնելու եմ լոռեցիների դատին, ապա և, անհրաժեշտության դեպքում, նաև համապատասխան մարմիններին:

Հ.Գ. Ի դեպ, կից նկարում կարող եք տեսնել նաև այս որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամների անունները»,-գրել էր նա:

Հասմիկ Կիրակոսյան