Unibank

Unibank Mobile

Սիսիանում մեղր էին գողացել և սև գույնի մեքենայով հեռացել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

Օգոստոսի 11-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սիսիանում մեղր են գողացել և սև գույնի մեքենայով հեռացել:
Ոստիկանության Սիսիանի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելով ահազանգին՝ Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերեցին մեքենան:

Վարորդը և ուղևորը բերման ենթարկվեցին ոստիկանություն և տվեցին խոստովանական բացատրություն:

Գողացված մեղրի ապակե երկու տարաներից մեկը կոտրել էր նրանց հետապնդած տուժողը, իսկ մյուս տարան կոտրվել էր մեքենայի սրահում:
Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս