Ջիգարխանյանը դարձյալ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանը։ 

Հոսպիտալացման մասին տեղեկությունը հաստատել է պրոդյուսեր Մարկ Ռուդենշյտեյնը։ Նա հայտնել է, որ վիճակը գնահատվում է ծանր։

«Այո, հիվանդանոց են տեղափոխել, այո, ծանր վիճակում։ Առայժմ միայն հայտնի է, որ վիճակը ծանր է։ Որքան էլ սարսափելի է ասել, պետք է պատրաստ լինել ամեն ինչի։ Չորս օր առաջ նրա վիճակը լավ է եղել, եկել է թատրոն»,- ասել է պրոդյուսերը

Ավելի ուշ նա հայտնել է, որ արտիստն ամբողջական զննություն է անցնում և չորս օր անց դուրս կգրվի հիվանդանոցից։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս