ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել երեք երկրների էներգահամակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակման մասին։ Այս մասին նշվում է «Համակարգային օպերատորի» հաղորդագրության մեջ:
Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 12-ին:
Նշվում է, որ Ռուսաստանի կողմից համաձայնագրի մասնակից են դարձել «Համակարգային օպերատորը» եւ «Ռոսցանցերը», իսկ Ադրբեջանի եւ Իրանի կողմից՝ «Ազերէներժին» եւ Իրանի Tavanir էլեկտրագեներացիայի, հաղորդման եւ դիստրիբուցիայի կառավարող ընկերությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։