ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Օգոստոսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05:00-ի սահմանում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել երկրորդական ճանապարհահատվածում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել նշված ԲԿ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ «Toyota»-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ անչափահաս տղա։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։