Բարսելոնա-Երևան չվերթն իրականացնող օդանավի անիվներում տեխնիկական խնդիրներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

ինքնաթիռ

Բարսելոնա-Երևան չվերթն իրականացնող օդանավի հիմնական անիվներում տեխնիկական խնդիրներ են հայտնաբարվել։

Այս մասին տեղեկացնում է «Արմենիա ավիաընկերությունը»։

Ավիաընկերության հայտարարությունը՝ ստորև․

«Հարգելի ուղևորներ տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա ավիաընկերության NGT 782` Բարսելոնա-Երևան չվերթը ուշանում է, օդանավի հիմնական անիվներում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Արմենիա ավիաընկերությունը արդեն կապ է հաստատել եվրոպայում գտնվող իր գործընկերների հետ նոր անիվների մատակարարումը Բարսելոնա արագացնելու, տեխնիկական խնդիրը վերացնելու համար: Այս պահին օպերատիվ աշխատանքներ են ընթանում խնդրի արագ կարգավորման և քաղաքացիների վերադարձը դեպ Երևան անվտանգ ապահովելու համար:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,–ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս