Unibank

Unibank Mobile

Սերժ Սարգսյանի եղբայրը ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակում հարցաքննվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Սաշիկ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն օրերս հարցաքննվել է ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակում։ Այդ մասին տեղեկանում ենք azatutyun.am-ից:

ԱԱԾ-ից «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցեցին, որ ամիսներ առաջ խարդախության հոդվածով ԱԱԾ-ում հարուցված գործի շրջանակում քննություն է տարվում Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով՝ առանձնապես խոշոր չափերի հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր միջոցներով և շահադիտական նկատառումներով մարդու առևանգում կատարելու դրվագներով։

Այս երկու հոդվածներով Սարգսյանին մեղադրանք չի առաջադրվել։ Նա շարունակում է մեղադրվել խարդախության մեջ, որն առնչվում է դեռ ամռանը Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին: 2018-ի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էր Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ, ապա ազատ արձակվել:

Դրանից հետո ԱԱԾ-ն տարածած հաղորդագրությունում նշելէր, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ: 

Ըստ ԱԱԾ-ի, Սերժ Սարգսայնի եղբայրը ՀՀ պետական բյուջե է փոխանցել ավելի քան 3 միլիադ դրամ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19,6 միլիոն դոլար։

Տեսանյութեր

Live

Լրահոս