Ղրղզստանի նախկին նախագահին ևս երկու քրգործով մեղադրանք առաջադրվեց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

 

ղրղզ
Lenta.ru-ն գրում է, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք են առաջադրել ևս երկու քրեական գործով: Նոր մեղադրանքները վերաբերում են Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման և երկրի նախկին ղեկավարի գրասենյակի շենքի սեփականության ձեռքբերման մասին քրեական գործերին:

Աթամբաևի փաստաբանը նշել է, որ նոր գործերի հիմքում ընկել է խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը, որը ձայների մեծամասնությամբ հաստատել են Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել սպանության կազմակերպման և այլ հատկապես ծանր հանցագործությունների համար: Նրան մեղադրում են նաև զագվածային անկարգություններ հրահրելու, պատանդներ վերցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար

Ղազախստանի նախկին նախագահը ձերբակալվել էր օգոստոսի 8-ին հատուջոկատայինների՝ 2 օր տևած գրոհից հետո: Իրավապահների և նախկին նախագահի կողմնակիցների միջև բախումների հետևանքով 136 մարդ վիրավորվել է, 14-ը դեռ հիվանդանոցներում, մեկ հատուկջոկատային զոհվել է: