Բրյուսելը չի ցանկանում փոխզիջման գնալ Brexit-ի շուրջ գործարքի վերանայման հարցում. Ջոնսոն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

.

Եվրամիությունը չի ձգտում փոխհամաձայնության հասնել Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի առանձին դրույթների վերանայման հարցում: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը Facebook-ում առցանց-տեսահեռարձակման ընթացքում պատասխանել Է ինտերնետ-օգտատերերի հարցերին:

«Մեր եվրոպացի բարեկամները փոխզիջման գնալու պատրաստակամություն չեն դրսեւորում, նրանք բնավ դրան չեն գնում, երբ գործը վերաբերում Է դուրս գալու մասին Համաձայնագրին, թեեւ այն (խորհրդարանի կողմից) մերժվել Է երեք անգամ: Նրանք կառչում են դուրս գալու վերաբերյալ Համաձայնագրի յուրաքանչյուր տառից, յուրաքանչյուր ստորակետից, ներառյալ «բեքստոպ»-ը (ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո), քանի որ նրանք դեռեւս մտածում են, որ Brexit-ը կարող Է արգելափակվել խորհրդարանում»,-ասել Է նա:

«Ամենաահավորն այն Է, որ որքան երկար դա շարունակվի, այնքան ավելի մեծ Է հավանականությունը, որ մենք ստիպված կլինենք դուրս գալ առանց գործարքի,-նշել Է Միացյալ Թագավորության վարչապետը:-Դա այն չԷ, ինչ ես ցանկանում եմ, դա այն չԷ, ինչին մենք ձգտում ենք, բայց մեզ հարկավոր Է, որ մեր եվրոպացի բարեկամները գնան փոխզիջան: Որքան ավելի շատ են նրանք մտածում այն հնարավորության գոյության մասին, որ Brexit-ը կարող Է արգելափակվել խորհրդարանում, այնքան ավելի են նրանք անդրդվելի դառնում իրենց դիրքորոշման մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: