Փաշինյանն ավտոբուսում զբոսաշրջիկների համար «Սուսերով պարից» հատված է կատարել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի զբոսաշրջային ավտոբուսից ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել և Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին անգլերենով ներկայացնում է մայրաքաղաքի պատմությունը։

«Ես ուղեկցում եմ միջազգային տուրիստներին մեր 2081 տարեկան քաղաքում՝ Երևանում»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը ներկայացրել է Բաղրամյան պողոտայում տեղակայված շինությունները՝ Սահմանադրական դատարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Ազգային ժողովի Ճարտարապետների միության, Գրողների միության շենքերը։

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը «Սուսերով պարից» փոքրիկ հատված է կատարել՝ հիշեցնելու համար, թե համաշխարհային ո՞ր կոմպոզիտորի մասին է խոսքը։  

Նիկոլ Փաշինյանը պատմել է նաև Սարյան փողոցում տեղակայված սրճարանների ու գինետների մասին, որոնք մեծ համարում ունեն հայերի ու զբոսաշրջիկների շրջանում։

Հայկական գինու տարիքի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանում 3000 տարեկան կոշիկ են գտել: Զբոսաշրջիկներից մեկը ուղղել է՝ հիշեցնելով, որ կոշիկը 5000 տարվա պատմություն ունի։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել և նկատել, որ զբոսաշրջիկը Հայաստանի պատմությունն ավելի լավ գիտի։

«Ներողություն եմ խնդրում։ Դուք, փաստորեն, ավելի լավ գիտեք։ Մյուս կողմից Հայաստանի համար 2000 տարի պլյուս-մինուս այսկողմ-այնկողը կարևոր չէ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վազգեն Սարգսյանի փողոցով անցնելսին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վարչապետի կենսագրությունից որոշ դրվագներ և այն, որ նա սպանվել է ԱԺ-ում։

Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ ավտոբուսով շրջայցն ավարտվել է Հանրապետության հրապարակում, որտեղ էլ վարչապետը ներկայացրել է փոքր կենտրոնի կարևոր շինությունները։ Վարչապետը շարունակել է ներկայացնել Երևանը՝ կենտրոնում շրջելով: 

Զբոսաշրջիկները մտել են նաև կառավարության շենք, ծանոթացել Մինասի նկարներին, համտեսել հայկական գինի, լուսանկարվել և նվերներ ստացել:

Նիկոլ Փաշինյանը բաժակ բարձրացնելիս հիշեցրել է, որ հյուր շատ կարևոր է հայ ազգի համար:

Առավել մանրամասն՝ ստորև ներկայացվող տեսանյութում: