Unibank

Unibank Mobile

էս գլխից իմացեք  ձեզ հրահանգավորողի բառապաշարով ասած՝ ոչ մեկը չի պլստալու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

.

էս գլխից իմացեք, որ չի անցնելու, ոչ մեկը չի մոռացվելու, ձեզ հրահանգավորողի բառապաշարով ասած՝ ոչ մեկը չի պլստալու, և ոչ մեկի դռան տակ վնգստալը չի փրկելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է hասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը`դիմելով իրավապահ մարմիններին:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Դատախազության, քննչականի, հատուկ քնչականի և այլ համակարգերի հարգարժան քննիչներ և քրեական գործեր վարողներ, չեք մոռացել չէ՞, որ բոլորիդ հետևից հատ-հատ գալու են, հատ-հատ, և անվանական քրեական պատասխանատվության են ենթարկվելու՝ գործեր կարելու և քաղաքական պատվերով բռնաճնշումներ իրագործելու համար:

Եթե կարծում եք, թե վերջում ասելու եք՝ ես փոքր մարդ եմ, հրահանգել են, կատարել եմ... էս գլխից իմացեք, որ չի անցնելու, ոչ մեկը չի մոռացվելու, ձեզ հրահանգավորողի բառապաշարով ասած՝ ոչ մեկը չի պլստալու, և ոչ մեկի դռան տակ վնգստալը չի փրկելու:

Հուսամ հիշում եք, թե ինչ եղավ ստալինյան ռեպրեսիաներն իրականացնողների հետ: Նաև հուսով եմ՝ հիշում եք, թե ձեր աչքի առաջ ինչպես դասավորվեց Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ճակատագիրը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս